Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Կան ճակատագրեր, որոնք թեև ծով չեն, բայց ծովը ստեղծող կաթիլներն են

Կան  ճակատագրեր, որոնք թեև ծով չեն, բայց ծովը ստեղծող կաթիլներն են
20.06.2023 | 13:40

Մենք սովորաբար պատմական տարբեր իրադարձություններ ճանաչում, վերլուծում ու գնահատում ենք այդ իրադարձության արդյունքով կամ այն ղեկավարողներով, բայց շատ անգամ մոռանում կամ չենք նկատում, որ այդ ամենի հետևում բազմաթիվ կենսագրություններ կան, ճակատագրեր, որոնք թեև ծով չեն, բայց ծովը ստեղծող կաթիլներն են։

Այդպիսի մի կաթիլ էլ անհասկանալի հանգամանքում մահացած ու այսօր հուղարկավորվող 37-ամյա ՇԱՀԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ կենսագրությունն էր։

Շահենը ծագումով ու ծնունդով Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղից էր։

Հայրը 90-ականներին անցել էր ադրբեջանական բանտային դժոխային ճանապարհով։ ՈՒ այդ ամենն ավելի էր մեծացրել փոքրիկ Շահենի համոզմունքը, որ միայն զենքով կա հայոց փրկություն։

Ծառայել էր ուժային համակարգերում։

Ձյուդոիստ էր։

Ակտիվ ու իրական մասնակցել էր թե՛ ապրիլյան, և թե՝ 2020 թ. պատերազմներին։

2020-ին անցել էր Հադրութից մինչև Շուշի ողջ ռազմաճանապարհը, համոզմունքով, որ անցնելու ենք հակագրոհի։

Նա նոյեմբերի 9-ի «զինադադարով» չէր ընդունում, որ հայոց բանակը պարտվել է: Պարտությունը քաղաքական էր համարում ու համոզված էր, որ հիմա էլ մեր ուժերով կարող ենք կերտել հաղթանակ։

Օժտված էր պետական և ազգային մտածողությամբ, ու թեև դաշնակցական չէր, բայց միշտ հպարտությամբ շեշտում էր, որ ՀՅԴ համակիր է։

Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի խոնարհ նվիրյալ։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4663

Մեկնաբանություններ